Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորումը 2016թ. բյուջեից կկազմի 256 մլն դրամ

05.11.2015, 17:13
Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորումը 2016թ. բյուջեից կկազմի 256 մլն դրամ, ասել է Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում։
Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորումը 2016թ. բյուջեից կկազմի 256 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորումը 2016թ. բյուջեից կկազմի 256 մլն դրամ, ասել է Օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում։

Ըստ նրա, Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի ֆինանսավորումը 2016 թվականին կմնա գործնականորեն նույն մակարդակում, ինչ ընթացիկ տարում։ «Ֆինանսավորումը չնչին կավելանա, որ հնարավոր լինի ծածկել աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի սակագնի աճը»,– ավելացրել է նա։
Նա նշել է, որ Օմբուդսմենի գրասենյակը 2016 թվականին ծրագրում է իրավական օժանդակություն ցուցաբերել 5 հազար մարդու։

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1–ին հաստատել է 2016 թվականի պետվյուջեի նախագիծը, որի համաձայն 2016 թվականի ՀՆԱ իրական աճը նախատեսված է 2.2 տոկոսի չափով։ ՀՆԱ դեֆլյատոր–ցուցիչը նախատեսված է 4 տոկոսի չափով։ 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%) մակարդակում, իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3.5 տոկոսը։ Ծախսային հոդվածը կկազմի 1 տրլն 373.7 մլրդ դրամ, իսկ եկամտայինը` 1 տրլն 183 մլրդ դրամ 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում։

Պրոֆիլային հանձնաժողովները կքննարկեն բյուջեի նախագիծը մինչև նոյեմբերի 9–ը, ինչից հետո խորհրդարանականները մինչև նոյեմբերի 12–ը պետք է ավարտեն մշտական հանձնաժողովների քննարկումները, իսկ Ազգային ժողովի պատգամավորները, խորհրդարանական խմբակցությունները և հանձնաժողովները կկարողանան գրավոր առաջարկություններ ներկայացնել խորհրդարանի աշխատակազմին։ Մեկ օր անց առաջարկությունները կփոխանցվեն կառավարությանը։ ($1 - 475,56 դրամ)։ -0-