Հայաստանը 2016թ.-ին հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի կոնգրեսը
08.05.2015,
21:26
2016թ.-ին Հայաստանը հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Այս հեղինակավոր համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է այս տարի Բրազիլիայում մայիսի 4-6-ը անցկացվող CIBJO-ի հերթական կոնգրեսի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ին Հայաստանը հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Այս հեղինակավոր համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է այս տարի Բրազիլիայում մայիսի 4-6-ը անցկացվող CIBJO-ի հերթական կոնգրեսի ժամանակ:
2015թ.-ի CIBJO-ի Կոնգրեսի գլխավոր ասամբլեան քվեարկությամբ որոշեց, որ հաջորդ տարի կոնգրեսն ընդունող կողմեր են դառնում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը՝ AJA-ը:
CIBJO-ի նախագահ Գաետանո Կավալյերին և կոնգրեսի համաշխարհային ոսկերչության առանցքային ներկայացուցիչները ջերմորեն ողջունեցին AJA-ի նախագահ և Հայաստանի նախագահի ոսկերչության զարգացման գծով խորհրդատու Գագիկ Գևորգյանին այս հաղթանակի համար:
Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիան՝ CIBJO-ն, ներկայացնում է անհատների, ընկերությունների և կազմակերպությունների շահերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ և այլ թանկարժեք մետաղների մշակմամբ:
CIBJO-ն ստեղծվել է 1926թ-ին և ոսկերչության ոլորտում գործող ամենահին կազմակերպություն է: Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ: Նրա տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման և հանքերի ոլորտները՝ վերամշակումից, արտադրությունից մինչև առևտրային կենտրոններ:-0-