Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայկական գինիները ներկայացվել են Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին

15.01.2016, 15:57
Ամստերդամում հունվարի 11-13-ը կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվել են Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:
Հայկական գինիները ներկայացվել են Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամստերդամում հունվարի 11-13-ը կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվել են Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Փառատոնի բացման արարողությունն իրականացրել են  փառատոնի գլխավոր տնօրեն Յան-Սեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Իր հանդիսավոր խոսքում ՀՀ դեսպանը ողջունել է  հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում, հատկապես` մասնագիտական դաշտում, ինչը հնարավոր դարձավ հազարամյակների գինիների արտադրության ավանդույթները երիտասարդ հայ մասնագետների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ` հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը:

Փառատոնի շրջանակներում հայաստանցի գինեգործները հնարավորություն են ունեցել նաև համտես-ցուցադրության միջոցով ներկայացնելու իրենց կողմից արտադրվող գինիները և դրանց պատրաստման առանձնահատկությունները:

Փառատոնն ամեն տարի ունենում է ավելի քանի տասը հազար այցելու` ներկրողների, մասնագետ խոհարարների, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների շրջանակներից:-0-