Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱԺ-ն ընդունեց 2020թ.–ի պետբյուջեի նախագիծը

06.12.2019, 11:37
Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 37, ձեռնպահ` 0
ԱԺ-ն ընդունեց 2020թ.–ի պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ազգային ժողովն այսօր ընդունեց 2020թ.–ի պետբյուջեի նախագիծը։

Նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 69 պատգամավոր, դեմ՝ 37, ձեռնպահ` 0։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին։ 

2020թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9%–ի չափով, իսկ գնաճը` 4%–ի (±1,5%)։ Եկամտային մասը կազմում է 1,69 տրիլիոն դրամ, ծախսերի մասը` 1,85 տրիլիոն դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 160,7 մլրդ դրամ։–0–