Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2020թ.–ի հունվար–հուլիսին կրճատվել է 11,3%–ով և կազմել 3 738.73 մլն դոլար

25.08.2020, 22:33
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2020թ.–ի հունվար–հուլիսին կազմել է մոտ 3 738.73 մլն դոլար, ինչը 11,3%–ով ցածր է 2019թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2020թ.–ի հունվար–հուլիսին կրճատվել է 11,3%–ով և կազմել 3 738.73 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2020թ.–ի հունվար–հուլիսին կազմել է մոտ 3 738.73 մլն դոլար, ինչը 11,3%–ով ցածր է 2019թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։ 

Միաժամանակ 2020թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հունիսի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 2,4%–ով, իսկ 2019թ.–ի հուլիսի համեմատ` կրճատվել է 14,3%–ով։ 2020թ.–ի հունվար–հուլիսին արտաքին ապրանքաշրջանառության ծավալը դրամով կազմել է 1 806.9 մլրդ դրամ։

Հայաստանից իրականացված արտահանումը 2020թ.–ի հունվար–հուլիսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 6,4%` կազմելով 1 333.7 մլն դոլար։ 2020թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հունիսի համեմատ, այն աճել է 1,5%–ով, 2019թ.–ի հուլիսի համեմատ` կրճատվել է 5,9%–ով։ Դրամային արտահայտմամբ արտահանումը հունվար–հուլիսին կազմել է 644.6 մլրդ դրամ։

Ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 405.0մլն դոլար` 2019թ.–ի հունվար–հուլիսի համեմատ կրճատվելով 13,7%–ով։ 2020թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հունիսի համեմատ, ներկրումն ավելացել է 2,9%–ով, 2019թ.–ի հուլիսի համեմատ` կրճատվել 18,6%–ով։ Դրամային արտահայտմամբ ներկրումը 2020թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 1 162.3 մլրդ դրամ։–0–