Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ–ում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը 2020թ.–ի հուլիսին կազմել է 127,39 մլրդ դրամ` մեկ տարի առաջ գրանցված 117,69 մլրդ դրամի համեմատ

24.08.2020, 11:07
Սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՀՀ–ում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը 2020թ.–ի հուլիսին կազմել է 127,39 մլրդ դրամ` մեկ տարի առաջ գրանցված 117,69 մլրդ դրամի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. 2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։

«Սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին և որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ», – նշել է ՀՀ վարչապետը:

Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջև, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

«Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ», – հայտնել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է և աշխատավարձերի անկումը կանխելը:

«Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձևավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա և այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում», – նշել է ՀՀ վարչապետը:–0–