Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում միջին աշխատավարձը 2020թ.–ի հունվար–նոյեմբերին ավելացել է 4,2%–ով

25.12.2020, 22:41
Հաշվետու ժամանակահատվածում միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 186 167 դրամ
Հայաստանում միջին աշխատավարձը 2020թ.–ի հունվար–նոյեմբերին ավելացել է 4,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2020թ.–ի հունվար–նոյեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4,2%–ով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Հաշվետու ժամանակահատվածում միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 186 167 դրամ։ Միաժամանակ 2020թ.–ի նոյեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, ցուցանիշն ավելացել է 1%–ով, իսկ 2020թ.–ի նոյեմբերին, 2019թ.–ի նոյեմբերի համեմատ, 3,4%–ով։

Միջին աշխատավարձի ցուցանիշը պետական հատվածում հաշվետու ժամանակահատվածում աճել է ավելի շատ, քան մասնավոր հատվածում, չնայած չի կարողացել անցնել նրան բացարձակ ցուցանիշով։

Այսպես, 2020թ.–ի հունվար–նոյեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանի պետական հատվածում ավելացել է 5,9%–ով և կազմել 165 076 դրամ։ Միաժամանակ նոյեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, այն ավելացել է 1,8%–ով, իսկ 2020թ.–ի նոյեմբերին, 2019թ.–ի հոկտեմբերի համեմատ, 2%–ով։

Մասնավոր հատվածում 2020թ.–ի հունվար–նոյեմբերին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձն ավելացել է 3,2%–ով և կազմել 196 204 դրամ։ Միաժամանակ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, այն ավելացել է 0,9%–ով, իսկ 2020թ.–ի նոյեմբերին, 2019թ.–ի հոկտեմբերի համեմատ, 3,8%–ով ($1 - 522,48 դրամ)։–0–