Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՊԵԿ. 2020 թ.–ի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով

23.09.2020, 17:17
Աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը
ՊԵԿ. 2020 թ.–ի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշները:

Ինչպես հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մասնավորապես, 2020 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 618 հազար, ինչը 2020 թվականի հուլիսի համեմատ` ավելի է շուրջ 5 հազարով, իսկ 2019 թվականի օգոստոս ամսվա համեմատությամբ` 13.4 հազարով: 

«Միաժամանակ, 2020 թվականի օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)`  կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն», – հայտնում են գերատեսչությունից:–0–