Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՊԵԿ. 2021թ․ շահութահարկի ճշտված հաշվարկների արդյունքում՝ շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ (ՎԻԴԵՈ)

25.08.2022, 12:36
ՊԵԿ-ը 2021թ․ շահութահարկի հաշվարկների մասով կամերալ արձանագրությունների արդյունքում ծանուցել է 2237 հարկ վճարողի
ՊԵԿ. 2021թ․ շահութահարկի ճշտված հաշվարկների արդյունքում՝ շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ և հայտարարագրված ցանկացած տվյալ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրման դեպքերին:

Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունն անմիջապես ծանուցում է տնտեսվարողներին: Արդյունքում հարկ վճարողները ներկայացնում են հիմնավորումներ կամ ճշտված հաշվարկներ՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուգանքներից և տույժերից կիրառումից:

2021թ.-ի համար ներկայացված շահութահարկի հաշվարկների մասով, բացառապես կամերալ արձանագրությունների արդյունքում, ծանուցվել է 2237 հարկ վճարող: Նրանցից շուրջ 500-ը՝ իրացման շրջանառություն հայտարարագրելու պայմաններում չի ներկայացրել շահութահարկի հաշվարկները, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում՝ շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ, համախառն եկամուտն ավելացել է 11,9 մլրդ դրամով:-0-