Հայաստանում բենզինը 2022թ.–ին թանկացել է 11,5%–ով, իսկ դիզվառելիքը` 37,1%–ով
10.01.2023,
15:49
Հայաստանում բենզինը և դիզվառելիքը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին ,2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, թանկացել են համապատասխանաբար 11,5%-ով և 37,1%-ով
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինը և դիզվառելիքը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին ,2021 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, թանկացել են համապատասխանաբար 11,5%-ով և 37,1%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ բենզինի գները 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, նվազել են 14,8%-ով, իսկ դիզվառելիքի գներն աճել են 13,7%-ով։
Միաժամանակ, 2022 թվականի դեկտեմբերին, նույն տարվա նոյեմբերի համեմատ, բենզինը և դիզվառելիքը էժանացել են համապատասխանաբար 11,3 և 7,2 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական տվյալների, ոչ պարենային ապրանքների շուկայում 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնաճը կազմել է 7,17%, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ փոփոխություններ չեն եղել։-0-