Հայաստանում շինարարության ծավալը 2022թ.–ի 2 ամսում աճել է 4,9%–ով` մինչև 32,7մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 2022թ.–ի հունվար–փետրվարին կազմել է 32 735,4մլն դրամ (ընթացիկ գներով)` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,9%–ով։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Պետական բյուջեի հաշվին իրականացրած շինարարության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5 041.0մլն դրամ կամ ընդհանուր շինարարական աշխատանքների 15,4%–ը (65,4%–ի անկում)։
Համայնքային միջոցների հաշվին իրականացրած շինարարության ծավալը կազմել է 445.6մլն դրամ (մասնաբաժինը`1,4%, 36,3%–ի անկում), մարդասիրական օգնության հաշվին` 219,1մլն դրամ (մասնաբաժինը`0,7%, 13%–ի աճ), կազմակերպությունների միջոցների հաշվին` 18 825.3մլն դրամ (մասնաբաժինը` 57,5%, 43,6%–ի աճ), բնակչության միջոցների հաշվին`8 204.4մլն դրամ (մասնաբաժինը`25%, 11,4%–ի անկում)։
Բացի այդ, միջազգային վարկային միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը 2022թ.–ի հունվար–փետրվարին կազմել է 1 829.2մլն դրամ` 53,5%–անոց անկման դեպքում։ Ընդ որում միջազգային վարկային միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է հասել 162.8մլն դրամ, Ասիական զարգացման բանկին`322մլն դրամ, Գերմանական զարգացման բանկին (KfW)` 107մլն դրամ, այլ կառույցներին` 1 237,4մլն դրամ ($1 - 481,59 դրամ)։–0–