Թուրքիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին կազմել է մոտ 320մլն դոլար. Քերոբյան
15.03.2023,
14:21
Նախարարը տեղեկացրեց, որ Թուրքիան ընտրովի է բացում սահմանը որոշակի կատեգորիաների հայկական ապրանքների համար, որոնք կարևոր են նրա տնտեսության համար, իսկ մնացած ապրանքների համար շուկան փակ է

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./ԱՌԿԱ/. Թուրքիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին կազմել է մոտ 320մլն դոլար, հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Թուրքիայի հետ մեր գրեթե ողջ ապրանքաշրջանառությունը նախորդ տարի հասել է մոտ 320մլն դոլարի և կազմել է մեծամասնությամբ ներկրում, քանի որ դրա համար սահմանը բաց է, իսկ արտահանման դեպքում Թուրքիայի սահմանը հայկական ապրանքների համար փակ է», – նշեց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ Թուրքիան ընտրովի է բացում սահմանը որոշակի կատեգորիաների հայկական ապրանքների համար, որոնք կարևոր են նրա տնտեսության համար, իսկ մնացած ապրանքների համար շուկան փակ է։
«Այսօր ապրանքների արտահանումը Հայաստանից Թուրքիա հիմնականում անհնար է, քանի որ Թուրքիան չի բացել սահմանը հայկական ապրանքների համար։ Նման պայմաններում չի կարելի գնահատել, թե ինչ ներուժ ունեն հայկական ապրանքները թուրքական շուկայում», – ասաց նա։–0–