Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանում բենզինը 2022թ.-ի հունվարին տարեկան կտրվածքով թանկացել է 36%-ով

08.02.2022, 12:13
Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գները 2022թ.-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, ավելացել են 0,1%-ով
Հայաստանում բենզինը 2022թ.-ի հունվարին տարեկան կտրվածքով թանկացել է 36%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2022թ.-ի հունվարին, 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ, նվազել են 2,1% և 0,6%-ով: Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Միաժամանակ 2022թ.-ի հունվարին, 2021թ.-ի հունվարի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 36% և 44,1%-ով:

Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գները 2022թ.-ի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, ավելացել են 0,1%-ով:-0-