Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին ավելացել է 91,7%–ով. կառավարության զեկույց

20.04.2023, 11:35
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է մոտ 5 մլրդ դոլար՝ 2021 թվականի համեմատ արձանագրելով 91,7 տոկոսի աճ
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.–ին ավելացել է 91,7%–ով. կառավարության զեկույց
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է մոտ 5 մլրդ դոլար՝ 2021 թվականի համեմատ արձանագրելով 91,7 տոկոսի աճ, ասվում է «ՀՀ կառավարության ծրագրի 2022թ.–ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում։

«Հայաստանը 2022 թվականին շարունակել է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում, ինչպես նաև անվտանգության և այլ ոլորտներում»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է մոտ 5,3 մլրդ դոլար, ինչը մոտ 93 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։

Հայաստանի արտաքին համախառն ապրանքաշրջանառութան ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 14 128,8 մլն դոլար։–0–