Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Ապրանքաշրջանառությունը 2023թ․–ի արդյունքում կկազմի ՀՆԱ–ի մոտ 111%–ը․ Քերոբյան

09.01.2024, 10:54
Նա նշեց, որ ապրանքների և ծառայությունների արտահանումն ավելացել է մինչև ՀՆԱ–ի 54%, այն դեպքում, երբ կառավարության նպատակն է մինչև 2026թ․–ն այս ցուցանիշը հասցնել ՀՆԱ–ի 60%–ին
Ապրանքաշրջանառությունը 2023թ․–ի արդյունքում կկազմի ՀՆԱ–ի մոտ 111%–ը․ Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ՀՆԱ–ի նկատմամբ ապրանքաշրջանառության հարաբերակցությունը 2023թ․–ի արդյունքում սպասվում է 110,9%–ի մակարդակում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ ապրանքների և ծառայությունների արտահանումն ավելացել է մինչև ՀՆԱ–ի 54%, այն դեպքում, երբ կառավարության նպատակն է մինչև 2026թ․–ն այս ցուցանիշը հասցնել ՀՆԱ–ի 60%–ին։

Միաժամանակ ակնկալվում է, որ ներկրումը 2023թ․–ին կհասնի մինչև ՀՆԱ–ի 56,3% –ի։

«Մեզ մոտ արտաքին առևտրային սալդոն բավականին նեղացել է։ Այն դեռևս բացասական է, բայց թույլ է տալիս հուսալ, որ առաջիկայում կկարողանանք փոխել առևտրային սալդոյի նշանակությունը (բացասականից դրականի, խմբ․)», – ասաց Քերոբյանը։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով, Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ծավալը 2023թ․–ի հունվար–հոկտեմբերին, 2022թ․–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 41,2%–ով և կազմել 15,4 մլրդ դոլար։ Միաժամանակ արտահանումը 2023թ․–ի 10 ամսում, 2022թ․–ի հունվար–հոկտեմբերի համեմատ, ավելացել է 38,5%–ով՝ հասնելով 5,81 մլրդ դոլարի, իսկ ներկրումը կազմել է 9,6մլրդ դոլար՝ 42,9% աճի դեպքում։–0–