Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում իրական աշխատավարձը 2023թ․–ին ավելացել է 12,4% –ով․ վարչապետ

29.05.2024, 14:36
2023 թվականին Հայաստանում միջին աշխատավարձը, նախորդ տարվա համեմատ, աճել է 14,6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 12,4 տոկոսով, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստանում իրական աշխատավարձը 2023թ․–ին ավելացել է 12,4% –ով․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականին Հայաստանում միջին աշխատավարձը, նախորդ տարվա համեմատ, աճել է 14,6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 12,4 տոկոսով, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա պարզաբանեց, որ իրական աշխատավարձերի բարձրացում ասելով նկատի ունի քաղաքացիների ստացած գումարների ավելացում՝ հանած գնաճը։ 

«Կարևոր է նշել, որ 2018 թվականի համեմատ՝ 2023 թվականի վերջի դրությամբ իրական աշխատավարձն աճել է 30,4 տոկոսով»,- խորհրդարանում ասաց վարչապետը։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում 2023 թվականի վերջին աճել է 14,6%-ով՝ կազմելով 269 994 դրամ։