Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2023 թ. հոկտեմբերին իրականացվել է 57.0 մլն գործարք՝ 1121.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով

02.11.2023, 15:52
Սա գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.1 մլն գործարքով կամ 7.8%-ով
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2023 թ. հոկտեմբերին իրականացվել է 57.0 մլն գործարք՝ 1121.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 57.0 մլն գործարք` 1121.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.1 մլն գործարքով կամ 7.8%-ով, իսկ արժեքային` 198.7 մլրդ ՀՀ դրամով կամ 21.5%-ով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։–0–