Հայաստանի տնտեսությունը 2023թ․–ի արդյունքում կարող է աճել 8,3-8,5%–ով․ Քերոբյան
09.01.2024,
12:54
Հայաստանի տնտեսության աճը 2023 թվականի արդյունքում ակնկալվում է 8,3-8,5 տոկոսի սահմաններում, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 8280 դոլար, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ասուլիսի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսության աճը 2023 թվականի արդյունքում ակնկալվում է 8,3-8,5 տոկոսի սահմաններում, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 8280 դոլար, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ասուլիսի ժամանակ։
Նա նաև հայտնեց, որ 2023 թվականի առաջին կիսամյակում համախառն ներդրումներն աճել են 17,5%-ով։ Միաժամանակ Քերոբյանը նշեց, որ ներդրումային ցուցանիշի վերաբերյալ վերջնական տվյալներ կան միայն 2021թ.-ի համար, այս տարվա ապրիլին վերջնական տվյալներ կլինեն 2022թ.–ի համար։
Միաժամանակ նա նշեց, որ 2022-2023 թթ.–ի արդյունքում ակնկալվում է, որ կիրագործվի ներդրումները ՀՆԱ-ի 25%-ին հասցնելու նպատակը։
Նախարարը հայտնեց նաև, որ վերջին տվյալներով Հայաստանում կա 748 հազար աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը 260 հազար դրամ է։
Ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին, ապա, ըստ էկոնոմիկայի նախարարության ղեկավարի, այն երկրորդ եռամսյակում կազմել է 11,7%, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակների վերջնական տվյալներով՝ սպասվում է գործազրկության նվազում։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7. Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 8,3 տոկոս։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ օտարերկրյա ներդրումների ներհոսքը Հայաստան 2023 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 23,430,1 մլն դրամ (ուղիղ օտարերկրյա ներդրումները կազմում են 77,686,9 մլն դրամ)։
Նախկինում Քերոբյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը նպատակ ունի նվազեցնել գործազրկությունը 10%-ից ցածր մակարդակում:-0-