Որոտանի հիդրոկասկադի սեփականատերը 2024-2026 թթ ավելի քան 14 մլն դոլարի ներդրում կկատարի

Որոտանի հիդրոկասկադի սեփականատերը 2024-2026 թթ ավելի քան 14 մլն դոլարի ներդրում կկատարի

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ContourGlobal Hydro Cascade ընկերությունը 2024-2026 թվականներին Հայաստանում ՀԷԿ-երի Որոտանի կասկադի արդիականացման համար կներդնի 5,527 մլրդ դրամ։

Ընկերության ներդրումային ծրագրի համաձայն, որը հաստատվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ամենախոշոր ծախսային հոդվածներն են՝ 1,649 մլրդ դրամ՝ «Շամբ» հիդրոկայանի ուժային տրանսֆորմատորի փոխարինման համար, 1,236 մլրդ դրամ՝ «Տաթև» հիդրոկայանի օրական կարգավորման ավազանի նախագծային փաստաթղթերի կազմման և վերակառուցման ծախսերի համար, 870,1 մլն դրամ՝ 4 ջրամբարների և ՕԿՋ-ի հիմնական և օժանդակ փականների բարձրացնող մեխանիզմների ավտոմատիզացում և դրանց հեռավար կառավարում, դիֆերենցիալ համակարգի ներդրում։

Բացի այդ, 504 մլն դրամ կհատկացվի շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի պաշտպանության և տեխնիկական աջակցության համար, իսկ 353.9 միլիոն դրամ՝ պատվարների և հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալների հավաքագրման, դրանց վերականգնման նախագծային փաստաթղթերի կազմման և վերակառուցման համար։

Որոտանի կասկադի մասին

Որոտանի կասկադը կազմված է երեք հիդրոէներգետիկական կառույցներից՝ «Տաթև», «Շամբ» և «Սպանդարյան», գտնվում է Որոտան գետի վերին և միջին հոսանքների հատվածում։ Գումարային հզորությունը 404,2 ՄՎտ է։ Երկրի էներգետիկ ոլորտի համար համակարգային նշանակություն ունեցող կասկադը կազմում է Հայաստանի էներգիա արտադրող հզորության մոտ 15%-ը։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիան ամենացածրն է Հայաստանում։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:51 27.09.2024




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×