Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2024թ․–ին կկազմի 5,7%

05.02.2024, 11:00
Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 5,7 տոկոսով։ Այս մասին ասվում է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի խմբի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ
ԵԱԶԲ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2024թ․–ին կկազմի 5,7%
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 5,7 տոկոսով։ Այս մասին ասվում է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետի խմբի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

«Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2023 թվականի արդյունքում աճել է 9,4 տոկոսով։ Անցած տարվա հունվար–դեկտեմբերին տնտեսական ակտիվության աճը հիմնականում ապահովել են ծառայությունների և առևտրի ոլորտները (համապատասխանաբար +10% և +25,7%)։ Արդյունաբերության դինամիկան (+4,1%) չորրորդ եռամսյակում մտել է դրական գոտի՝ պայմանավորված նոյեմբեր-դեկտեմբերին ոսկյա զարդերի արտադրության աճով, ինչը նույնպես նպաստել է արտահանմանը (+55% 2023թ. և դեկտեմբերին տարեկան կտրածքով 2,4 անգամյա աճ)»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,1 տոկոսով։ ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կանխատեսում է 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 4,7 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ։ Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5,2 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոս -0-