Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

Ես չգիտեմ՝ քաղաքացիների գոնե մի 20% արդյո՞ք գոհ են «Վեոլիա ջրի» ծառայությունից. Սերգեյ Բագրատյան

15.11.2024, 13:44
Պատգամավորի խոսքով՝ պարբերաբար դժգոհություններ կան ընկերությունից
Ես չգիտեմ՝ քաղաքացիների գոնե մի 20% արդյո՞ք գոհ են «Վեոլիա ջրի» ծառայությունից. Սերգեյ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ես չգիտեմ՝ քաղաքացիների գոնե մի 20 տոկոսն արդյո՞ք գոհ են «Վեոլիա ջրի» ծառայությունից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Պատգամավորի խոսքով՝ պարբերաբար դժգոհություններ կան ընկերությունից, ինչպես նաև՝ անհասանելիության խնդիր կա։

«Փորձեք «Վեոլիա ջրի» որևէ պաշտոնատար անձի հետ կապվել։ Անհնար բան է, ավելի հեշտ Թրամփի հետ կկապվենք, քան կազմակերպության գործադիր տնօրենի։ Այդտեղ մենք շատ լուրջ խնիդրներ ունենք, նույնը, եթե նայենք էլեկտրաէներգիայի համակարգի ընկերությունների 2024թ սակագների վերանայումը»,-բացատրեց պատգամավորը։

Անդրադառնալով Ազգային ժողովի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ( ՀԾԿՀ) նախագահի ընտրության հարցի քննարկմանը, Բագրատյանը նշեց, որ քննարկմանը դրվել է վերանայման խնդիր։

«Մենք կարող ենք այս մասին քննարկել համատեղ՝ Ազգային ժողովում, լսումներ կազմակերպենք ու մտածենք, թե ինչպես անենք, որ ՀԾԿՀ-ն ստիպված չլինի զիջելու մոնոպոլիստի պահանջները, որովհետև նա կարող է բարդ խնդիրներ առաջադրել»,-նշեց նա։