Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Երևանում գյուղմթերքի տոնավաճառները դեկտեմբերի 21–ից մինչև տարեվերջ կգործեն ամեն օր. գյուղնախարարություն

13.12.2013, 14:15
Երևանում գյուղմթերքի տոնավաճառները դեկտեմբերի 21–ից մինչև տարեվերջ կգործեն ամեն օր, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Երևանում գյուղմթերքի տոնավաճառները դեկտեմբերի 21–ից մինչև տարեվերջ կգործեն ամեն օր. գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում գյուղմթերքի տոնավաճառները դեկտեմբերի 21–ից մինչև տարեվերջ կգործեն ամեն օր, ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Այս տարի գյուղմթերքի առաջին տոնավաճառը բացվել է հունիսի 8–ին քաղաքի կենտրոնում` «Մալիբու» սրճարանի մոտակայքում, երկրորդը` օգոստոսի 4–ին Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի մոտակայքում։ Այժմ երկու տոնավաճառներն էլ գործում են միայն հանգստյան օրերին։

«Դեկտեմբերի 21–ից մինչև Նոր տարի երկու տոնավաճառներն էլ բաց կլինեն նաև աշխատանքային օրերին, որպեսզի բնակիչները կարողանան հանգիստ ամանորյա գնումներ կատարել», – ասաց Մակարյանը։

Նրա խոսքերով` հունիսից մինչ օրս «Մալիբու» սրճարանի մոտակայքում կազմակերպվել է 52, իսկ Կասյան փողոցի մոտակայքում` 35 տոնավաճառ, որոնց մասնակցել է մոտ 9 հազար ֆերմերային տնտեսություն։

Միաժամանակ Մակարյանն ընդգծեց, որ երկու տոնավաճառներն էլ հաջող են անցնում, ինչի մասին վկայում է գնորդների մեծ հոսքը։

Գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ նախագահ հանձնարարությամբ և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ` սպառողների համար գյուղմթերքի հասանելիությունն ապահովելու նպատակով։

Տոնավաճառների առանձնահատկությունն այն է, որ վաճառողների շրջանում չկան վերավաճառողներ, վաճառելու իրավունք ունեն միայն ֆերմեր–արտադրողները Հայաստանի տարբեր մարզերից, տոնավաճառի տաղավարները տրամադրվում են անվճար։–0–