Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Սեփականաշնորհման կամ օտարման պայմանագրերով 25 գնորդների ներդրումային պարտավորությունները 2014թ.–ին կազմել են 10 մլրդ 757 մլն դրամ կամ 4,27 մլն դոլար

30.01.2015, 18:50
Սեփականաշնորհման կամ օտարման պայմանագրերով 25 գնորդների ներդրումային պարտավորությունները 2014թ.–ին կազմել են 10 մլրդ 757 մլն դրամ կամ 4,27 մլն դոլար, ուրբաթ լրագրողներին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
Սեփականաշնորհման կամ օտարման պայմանագրերով 25 գնորդների ներդրումային պարտավորությունները 2014թ.–ին կազմել են 10 մլրդ 757 մլն դրամ կամ 4,27 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Սեփականաշնորհման կամ օտարման պայմանագրերով 25 գնորդների ներդրումային պարտավորությունները 2014թ.–ին կազմել են 10 մլրդ 757 մլն դրամ կամ 4,27 մլն դոլար, ուրբաթ լրագրողներին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։

Նա նաև նշեց, որ տարվա ընթացքում պայմանագրային պարտականությունները կատարել է 13 գնորդ, չորսի մոտ թերություններ են նկատվել, ինչի հետևանքով չկատարված ներդրումային պարտավորությունները կազմել են 63,5 մլն դրամ։ Սահակյանի խոսքով` ութ գնորդի դեպքում դեռևս չի լրացել պարտավորությունների կատարման ժամկետը։

«Մենք փոխել ենք ներդրումային ծրագրերի պայմանագրերը, որոնք հիմա ունեն ամուր իրավական հիմքեր, ինչի շնորհիվ ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից պարտավորությունների կատարումից խուսափելու համար», – ասաց Սահակյանը։–0–