Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը փետրվարին նվազել է 25,2%-ով` կազմելով մոտ 319,8 մլն դոլար
20.03.2015,
16:15
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015թ.–ի փետրվարին, 2014թ.–ի փետրվարի համեմատ, նվազել է 25,2 տոկոսով` կազմելով մոտ 319,8 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ–ից։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015թ.–ի փետրվարին, 2014թ.–ի փետրվարի համեմատ, նվազել է 25,2 տոկոսով` կազմելով մոտ 319,8 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ–ից։
ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 87,4 մլն դոլար` 2014 թ.–ի փետրվարի համեմատ նվազելով 27,9 տոկոսով։
Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 24,1 տոկոսով` կազմելով մոտ 232,4 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն փետրվարին կազմել է 145 մլն դոլար (1 դոլարը` 479,03 դրամ)։ -0-