Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Սորոս. «Եվրոպան պետք է միասնական դառնա, հակառակ դեպքում 25 տարվա ճահճացում է սպառնում»

13.03.2014, 11:32
Լեգենդար միլիարդատեր, ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրոպային 25 տարվա ճահճացում է սպառնում, եթե քաղաքական գործիչները ջանքեր չգործադրեն արժութային հատվածի հետագա ինտեգրման գործում և չփոխեն քաղաքական այն ուղղությունը, որը չի նպաստում բանկային վարկավորմանը։
Սորոս. «Եվրոպան պետք է միասնական դառնա, հակառակ դեպքում 25 տարվա ճահճացում է սպառնում»
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Լեգենդար միլիարդատեր, ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրոպային 25 տարվա ճահճացում է սպառնում, եթե քաղաքական գործիչները ջանքեր չգործադրեն արժութային հատվածի հետագա ինտեգրման գործում և չփոխեն քաղաքական այն ուղղությունը, որը չի նպաստում բանկային վարկավորմանը։

Թեև Եվրոպային 2010 թվականից հետապնդող ֆինանսական ճգնաժամն «ավարտվել է», այն դեռևս կանգնած է քաղաքական ճգնաժամի առաջ, որը տարածաշրջանը կիսել է վարկատու և պարտապան երկրների, հայտնել է Սորոսը Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ուկրաինական հարցի շուրջ Սորոսը նկատել է, որ Եվրոպայի համար Ուկրաինան պետք է «ահազանգ» դառնա, քանի որ քաղաքական այն ցնցումները, որոնց հետ բախվում է երկիրն այս փուլում, մասամբ պայմանավորված են այն խնդիրներով, որոնք տարածաշրջանում ճգնաժամ են առաջացրել։

Սորոսի կարծիքով, ԵՄ–ն «շատ բան» էր պահանջում Ուկրաինայից և «չափազանց քիչ առաջարկում» այն ընթացքում, երբ երկիրը փորձում էր միանալ քաղաքական բլոկին, ինչն էլ թույլ տվեց ռուս նախագահ Վլադիմիր Պուտինին լրացնել այդ բացը և Ուկրաինայում իշխանություն ստանալ։

«Եվրոպային անհրաժեշտ է կրկին բացահայտել իր եվրապական ինքնությունը` փոխանակ յուրաքանչյուր երկիր պաշտպանի բացառապես իր ազգային շահերը` ավելի ու ավելի ընկղմվելով ուրիշների հետ խնդիրների մեջ»,– ընդգծել է Սորոսը։

«Հուսով եմ` Եվրոպան կհանձնի այդ թեստը»,– ասել է նա, հաղորդում է rbc.ru–ն։ --0—