Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հոկտեմբերի 29–30–ը Ստրասբուրգում հայկական գինիների և կոնյակի համտես կանցկացվի

28.10.2013, 13:36
Հոկտեմբերի 29–30–ը Ստրասբւորգում հայկական գինիների և կոնյակի հյուրասիրություն կանցկացվի, երկուշաբթի հաղորդեցին Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 29–30–ը Ստրասբուրգում հայկական գինիների և կոնյակի համտես  կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 29–30–ը Ստրասբւորգում հայկական գինիների և կոնյակի հյուրասիրություն կանցկացվի, երկուշաբթի հաղորդեցին Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունից։

Հոկտեմբերի 29-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչության հետ համատեղ կազմակերպվելու է «Հայկական խաղողի հմայքը» խորագրով միջոցառում, որտեղ իրականացվելու է խաղողից պատրաստված տարբեր արտադրատեսակների, խմիչքների, ճաշատեսակների ներկայացում և հյուրասիրություն:

«Հայկական խաղողի հմայքը» միջոցառման անցկացման նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես խաղողագործության և գինեգործության հազարամյակների ավանդույթներ ունեցող երկիր՝ իր պատմությամբ, խաղողի տեսակներով, արտադրական տեխնոլոգիաներով, զարգացման միտումներով:

«Բացի այդ, հոկտեմբերի 30-ին, Ստրասբուրգի Առևտրաարդյունաբերական պալատում կկազմակերպվի հայկական գինու և կոնյակի ներկայացում և համտես: Հայկական գինու և կոնյակի համտեսման նպատակն է միջազգային հարթակում  ներկայացնել հայկական գինու և կոնյակի յուրահատուկ համային հատկանիշները և առանձնահատկությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայացված են լինելու 11 հայկական ընկերությունների  արտադրատեսակների ընտրանին:

Վերոնշյալ միջոցառման կազմակերպչական աշխատանքները ստանձնել է Զարգացման հայկական գործակալությունը, իսկ կազմակերպչական աշխատանքների օժանդակումը  և ֆինանսական աջակցությունն իրականացնում է Արդյունաբերական զարգացման հիմնադրամը՝ «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացման» 2013 թվականի ծրագրի շրջանակներում:

Միջացառումն անցկացվում է Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2013թ.–ի հունվար–օգոստոս ամիսներին 3,6 տոկոսով աճել է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 11 151.2 հազար լիտր, իսկ գինու արտադրությունը կազմել է 3 449.6 հազար լիտր` ավելանալով 32,8 տոկոսով։ –0–