Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Երևանում ավտոբուսների 2,1 մլն ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը

11.11.2024, 12:11
Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով. Քաղաքապետարան
Երևանում ավտոբուսների 2,1 մլն ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը կամ 27,11 տոկոսը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը:

«Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով»,-ասել է Կիրակոսյանը: Միջինացված ցուցանիշը, նրա փոխանցմամբ, կազմել է շուրջ 3 մլն 500 հազար դրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 1–ից Երևանի ավտոբուսներում հնարավոր կլինի վճարել միայն 100 դրամանոցով կամ QR–ով: