Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Նոյեմբերին Հայաստանում փողի զանգվածի ծավալն աճել է 2.2%–ով` մինչև 1 457.9 մլրդ դրամ

08.01.2014, 19:02
Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերի վերջին, հոկտեմբերի համեմատ, աճել է 0.26 տոկոսով` կազմելով մոտ 1 470,6 մլրդ դրամ։
Նոյեմբերին Հայաստանում փողի զանգվածի ծավալն աճել է 2.2%–ով` մինչև 1 457.9 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերի վերջին, հոկտեմբերի համեմատ, աճել է 0.26 տոկոսով` կազմելով մոտ 1 470,6 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս նոյեմբերի վերջին կազմել է մոտ 352.7 մլրդ դրամ (անկումը` 1.9%), դրամներով ցպահանջ ավանդները կազմել են 188.5 մլրդ դրամ (աճը` 2.8%)։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 241.4 մլրդ դրամ է կազմել (աճը` 4.5%)։  Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 688,4 մլրդ դրամ է կազմել (անկումը` 0.7%).

Միաժամանակ փողի բազմարկիչը նոյեմբերի վերջին 1.97 է կազմել՝ հոկտեմբերի 2.04–ի դիմաց։ (1 դոլարը` 405,95 դրամ):-0-