Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում սեպտեմբերին աճել է 2.2%–ով` մինչև 1 457.9 մլրդ դրամ

31.10.2013, 15:57
Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ օգոստոսի համեմատ աճել է 2.2 տոկոսով` կազմելով մոտ 1 457.9 մլրդ դրամ։
Փողի զանգվածի ծավալը Հայաստանում սեպտեմբերին աճել է 2.2%–ով` մինչև 1 457.9 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ օգոստոսի համեմատ աճել է 2.2 տոկոսով` կազմելով մոտ 1 457.9 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս սեպտեմբերի վերջին կազմել է մոտ 355.3 մլրդ դրամ (անկումը` 1%), դրամներով ցպահանջ ավանդները կազմել են 180.8 մլրդ դրամ (աճը` 8.7%)։
 
Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 224 մլրդ դրամ է կազմել (աճը` 1,4%)։  Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 697,7 մլրդ դրամ է կազմել (աճը` 2,7%).

Միաժամանակ փողի բազմարկիչը սեպտեմբերի վերջին 2.02 է կազմել՝ օգոստոսի համեմատ նվազելով 1.94 կետով։ (1 դոլարը` 405,30 դրամ):-0-