Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–փետրվարին ավելացել է 2 անգամ՝ հասնելով 5,3մլրդ դոլարի
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2024 թվականի հունվարին կազմել է շուրջ 5336,3 մլն դոլար, ինչը 2 անգամ գերազանցում է 2023 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշը, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում, այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, այս ցուցանիշն աճել է 2,2 անգամ, իսկ նույն տարվա հունվարի համեմատ՝ 43,9 տոկոսով։ 2024 թվականի առաջին երկու ամսում արտաքին առևտրաշրջանառության ծավալը դրամին համարժեք կազմել է 2 158,8 մլրդ դրամ։
Հայաստանից արտահանումը 2024 թվականի հունվար-փետրվարին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 անգամ՝ կազմելով 2 569,8 մլն դոլար։ Փետրվարին տարվա կտրվածքով աճը կազմել է 2,9 անգամ, իսկ մեկ ամսում՝ 72,1%։ Դրամով համարժեք արտահանումը 2023 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1039.5 մլրդ դրամ։
Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2766,5 մլն դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 73,2 տոկոս աճ։ Փետրվարին այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 79,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 22,5%-ով։ Ներմուծումը հունվար-փետրվարին դրամով համարժեք կազմել է 1119,3 մլրդ դրամ։–0–