Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

Հայաստանի կառավարությունը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման միջոցներ է ձեռնարկել , ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԶԱԽԱՐՅԱՆ, ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատեց Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման 2014-2020թ

31.07.2014, 17:41
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատեց Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման 2014-2020թթ.-ի հայեցակարգը և դրույթների իրականացման միջոցառումների օրացուցային ծրագիրը, որոնց համաձայն, կապահովվի համակարգի նորմալ գործունեությունը, դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Հայաստանի կառավարությունը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման միջոցներ է ձեռնարկել   , ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԶԱԽԱՐՅԱՆ,  ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատեց Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման 2014-2020թ
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատեց Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման 2014-2020թթ.-ի հայեցակարգը և դրույթների իրականացման միջոցառումների օրացուցային ծրագիրը, որոնց համաձայն, կապահովվի համակարգի նորմալ գործունեությունը, դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Ինչպես նիստի ընթացքում նշեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Էրվանդ Զախարյանը, միջոցառումների ցուցակը նախատեսում է էներգահամակարգի շահագործվող սարքավորումների և մեխանիզմների ֆիզիկական և բարոյական բարձր մաշվածության կրճատում, Հայկական ԱԷԿ–ի գործող ատոմային էներգաբլոկի ռեսուրսի երկարացում տասը տարով, էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացում։

Ըստ նրա, այսօր էներգետիկ համակարգում անվտանգության մակարդակի և ռիսկերի նվազեցման, էներգետիկ ծառայությունների որակի բարձրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։

«Այդ նպատակով անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կուղղվեն էներգետիկ անվտանգության ոլորտի առկա խնդիրների համակարգված լուծմանը։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի միջոցով կապահովվի էներգետիկ անվտանգ համակարգի գործունեության նորմալ ռեժիմ, համակարգը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին»,– նշեց Զախարյանը։ -0-