Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում բենզինը տարեկան կտրվածքով թանկացել է 35.8%–ով, դիզվառելիքը՝2.1%–ով

05.04.2024, 12:26
Միաժամանակ, այս տարվա մարտին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6,6%-ով և 4,3%-ով
Հայաստանում բենզինը տարեկան կտրվածքով թանկացել է 35.8%–ով, դիզվառելիքը՝2.1%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բենզինը 2024 թվականի մարտին, 2023 թվականի մարտի համեմատ, թանկացել է 35,8%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 2,1%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ բենզինի գներն այս տարվա մարտին, նույն տարվա փետրվարի համեմատ, նվազել են 0,4%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 0,6%-ով։

Միաժամանակ, այս տարվա մարտին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6,6%-ով և 4,3%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի մարտին, 2023 թվականի մարտի համեմատ, գնաճը կազմել է 0,1%, իսկ այս տարվա փետրվարի համեմատ գրանցվել է 0,6% անկում։ -0-