Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացման` ավելի քան 37 մլն դոլարի ծրագիր է մեկնարկել

14.01.2014, 15:04
Հայաստանում մեկնարկել է ոռոգման համակարգերի արդիականացման` 37.5 մլն դոլարի ծրագիրը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկել է ոռոգման համակարգերի արդիականացման` 37.5 մլն դոլարի ծրագիրը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։

«Ծրագրի իրագործման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 30 մլն դոլարի 25 տարվա մարման ժամկետով վարկ է տրամադրել, իսկ 7.5 մլն դոլարը հատկացրել է Հայաստանի կառավարությունը»,– նշեց նա։

Ղազարյանի խոսքով` քառամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է 1995 հա մակերեսով հողատարածքում մեխանիկական ոռոգումից անցնել ինքնահոսի, ընդլայնել ոռոգվող հողերի ներուժը 1660 հա–ով, ինչպես նաև էապես նվազեցնել հանրապետությունում ջրի կորուստները։

Տվյալ ծրագրով, ոռոգման չորս պոմպային համակարգերը կփոխարինվեն ինքնահոս համակարգերով Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան–Նորակերտում և Քաղցրաշենում։

Ծրագրի շրջանակում ծրագրվում է նաև մոտ 52 կմ երկայնության 29 գործող ջրահեռացման խողովակներից 13 վնասված հատվածների վերականգնումը` բարձր ինքնարժեքի ոռոգիչ ջրերի կորուստները կրճատելու նպատակով։

Ղազարյանը նշեց նաև, որ ծրագրի իրագործման արդյունքում հնարավոր է ապահովել տարեկան 20 մլն խորանարդ մետր ջրի տնտեսում։

Բացի այդ, նախատեսվում է նաև մայր ջրանցքների և ջրաբերների 71 դիտակետերում տեղադրել ջրի հոսքերի չափման և կառավարման SCADA ժամանակակից համակարգ, ինչը թույլ կտա կոնկրետացնել ջրի ծախսերի ծավալները և կատարել ջրի հոսքերի ծավալների ավտոմատ հաշվարկը։

SCADA–ն (Supervisory for Control And Data Acquision) տվյալների մոնիթորինգի, կառավարման և հավաքման համակարգերի ծրագրային պրոդուկտների առաջատարներից է։ -0-