Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը. ՀԲ

02.10.2023, 11:20
Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը։ Նման գնահատական է ներկայացվում  «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում
Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հուլիսին Հայաստանի բյուջեն ունեցել է 38 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ, որը 3.6 անգամ գերազանցել է 2022 թ. հուլիսի պակասուրդը։ Նման գնահատական է ներկայացվում «Armenia Monthly Economic Update – September 2023» ՀԲ–ի ամփոփագրում։

Նշվում է, որ ընդհանուր եկամուտները հաստատուն են եղել անցած տարվա հուլիսի համեմատ, մինչդեռ ծախսերը 14 տոկոսով բարձր են` հիմնականում պայմանավորված 87 տոկոսով ավելի բարձր կապիտալ ծախսերով (ներառյալ պաշտպանությունը):

Ընթացիկ ծախսերը նույնպես հուլիսին 7 տոկոսով բարձր են եղել (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում ծախսերի 13 տոկոսով ավելացմամբ։ Հուլիսի պակասուրդի երկու երրորդը ֆինանսավորվել են արտաքին աղբյուրներից:

Ընդհանուր առմամբ, 2023 թ. հունվար-հուլիս ամիսներին բյուջեն դեռևս գրանցել է հավելուրդ (96 միլիարդ ՀՀ դրամ)` չնայած բյուջեի պլանով նախատեսված էր ավելի քան 100 միլիարդ պակասուրդ:
Ամփոփագրում նաև նշվում է, որ 2023 թ. առաջին յոթ ամիսներին եկամուտներն ավելացել են 15 տոկոսով` պայմանավորված ԱԱՀ-ի, եկամտահարկի և շահութահարկի հավաքագրման ավելի բարձր մակարդակով: Նույն ժամանակահատվածում ընթացիկ և կապիտալ ծախսերն ավելացել են, համապատասխանաբար, 11 և 27 տոկոսով:–0–