Հայաստանում հունվարին բենզինը թանկացել է 3,1%–ով, դիզ. վառելիքը` 3,8%–ով
03.02.2021,
19:07
2020թ.–ի հունվարի համեմատ` բենզինն ու դիզ. վառելիքն էժանացել են համապատասխանաբար 9,2% և 20,2%–ով
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. Բենզինի և դիզ. վառելիքի գները Հայաստանում 2021թ.– հունվարին, 2020թ.–ի դեկտեմբերի համեմավ, աճել են համապատասխանաբար 3,1% և 3,8%–ով։
Այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ, 2020թ.–ի հունվարի համեմատ` բենզինն ու դիզ. վառելիքն էժանացել են համապատասխանաբար 9,2% և 20,2%–ով։
Ընդհանուր առմամբ ոչ պարենային ապրանքների գները 2021թ.–ի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, ավելացել են 5,5%–ով, 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ` 1,7%–ով։–0–