Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Իսահակյան-Գյումրի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են. ծրագիրը կազմել է 3, 385 մլն դրամ

18.10.2024, 14:16
2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում
Իսահակյան-Գյումրի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են. ծրագիրը կազմել է 3, 385 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ծրագրի արժեքը շուրջ 3 մլրդ 385 մլն դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը:

2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ, առանց հաշվի առնելու ներհամայնքային ճանապարհները»,-գրել է նա։