Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի ՀԿԾՀ–ն նախատեսում է 3.8-4.3 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները

04.06.2014, 19:26
Էլեկտրաէներգիայի գործող սակագները Հայաստանի բոլոր սպառողական խմբերի համար նախատեսվում է բարձրացնել 3.8-4.3 դրամով` 1 կՎտ/ժ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ), ասվում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։
Հայաստանի ՀԿԾՀ–ն նախատեսում է 3.8-4.3 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի գործող սակագները Հայաստանի բոլոր սպառողական խմբերի համար նախատեսվում է բարձրացնել 3.8-4.3 դրամով` 1 կՎտ/ժ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ), ասվում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում։

«ՀԿԾՀ նախնական գնահատականով, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում, ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների շուրջ երկու ամսվա ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Արդյունքում կարգավորիչն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Ինչպես նշվում է ՀԾԿՀ կայքում հրապարակված տեղեկությունում, հանձնաժողովը տեղեկացնում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

Ասվում է նաև, որ նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22), ինչպես նաև ուղարկել հանձնաժողովի էլեկտրոնային փոստով՝ elensakagin2014@psrc.am:
ՀԾԿՀ–ն 2013 թվականի հունիսի 7–ին որոշում է ընդունել, որ  1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն) ներկայիս գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` 25 դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունիսի 7–ից։ -0-