Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանում իրանական առևտրի կենտրոն է բացվել. երկրները ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

30.09.2024, 16:37
Երկուշաբթի Երևանում բացվեց իրանական առևտրի կենտրոն
Երևանում իրանական առևտրի կենտրոն է բացվել. երկրները ձգտում են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Երկուշաբթի Երևանում բացվեց իրանական առևտրի կենտրոն։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը, ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ Իրանից։

Դեսպան Սոբհանին նշել է, որ կենտրոնի բացումը վկայում է Իրանի և Հայաստանի միջև զարգացած բարեկամական հարաբերությունների մասին։

«Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կտրուկ աճ է գրանցել։ Հուսով եմ, որ այս կենտրոնի շնորհիվ նոր զարկ կտրվի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները բազմաշերտ բնույթ ունեն, և երկու երկրների միջև առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը կստեղծի շատ լուրջ կապիտալ երկու ժողովուրդների և պետությունների համար»,- նշել է Սոբհանին։

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարներն ունեն հզոր քաղաքական կամք համագործակցության զարգացման համար։

«Մեր երկրների ղեկավարներն առևտրաշրջանառության ծավալի շեմը սահմանել են (պլանավորած) 3 միլիարդ դրամ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք այդ ցուցանիշին»,-ասել է Սոբհանին։

Իր հերթին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ շուտով նաև Թեհրանում նույնատիպ առևտրի կենտրոն կբացվի։ Նա հայտնել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ աճի մասին, որի ծավալը նախորդ տարվա տվյալներով գերազանցել է 700 միլիոն դոլարը։

«Մենք ձգտում ենք այդ թիվը հասցնել 1 միլիարդ դոլարի, հետագայում՝ 3 միլիարդ դոլարի։ Իրանը Հայաստանի համար ուղղակի հարևան չէ, այլ բարեկամ երկիր է, որի հետ կան առևտրատնտեսական և քաղաքական խորը հարաբերություններ։ Մեր ժողովուրդները շատ լավ գիտեն միմյանց, ջերմ են վերաբերում։ Տնտեսական հարաբերությունների զարգացման համար կա հսկայական չբացահայտված ներուժ»,-նշել է Պապոյանը։

Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հանրապետություն մեծ քանակի իրանական ընկերություններ ներգրավելու և հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մեջ։

Իրանցի նախարար Աթաբաքն ընդգծել է, որ Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացումը երկու երկրների միջև հարաբերություններին նոր մակարդակ կհաղորդի։

Իրանական առևտրի կենտրոնի մասին

Երևանի ծայրամասում գտնվող կենտրոնն ունի 18 հազար քմ տարածք, ներառում է 107 ցուցահանդեսային տաղավարներ, որոնք կարող են օգտագործվել արդյունաբերության տարբեր ոլորտներում, օրինակ՝ Business-to-Business (B2B) հանդիպումների, միջոցառումների, կոնֆերանսների և փառատոների անցկացման վայր:

Կենտրոնը կնախապատրաստի ֆինանսական փոխանցումներ, կտրամադրի լոգիստիկ և տրանսպորտային ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, հարկային և մաքսային ծառայություններ։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու մասին լայնամասշտաբ համաձայնագիր, որը կփոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ապրանքատեսականու գրեթե 90%-ի մաքսատուրքերի վերացում, որին բաժին է ընկնում փոխադարձ առևտրի ավելի քան 95%-ը։