Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը չորրորդ եռամսյակում կրճատվել է` դառնալով 40,9 կետ

05.02.2014, 10:46
Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2013թ. չորրորդ եռամսյակում, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3,1 կետով և կազմել է 40,9 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը չորրորդ եռամսյակում կրճատվել է` դառնալով 40,9 կետ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2013թ. չորրորդ եռամսյակում, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3,1 կետով և կազմել է 40,9 կետ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ նախորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 1 կետով։

Ընթացիկ պայմանների ցուցանիշը 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, չի փոխվել` կազմելով 34,5 կետ։

Ընթացիկ պայմանների ցուցանիշի կառուցվածքում եռամսյակային անկում է գրանցվել խոշոր գնումներ իրականացնող փաստի և ֆինանսական վիճակի փոփոխությունը գնահատող ցուցանիշների դեպքում։ Այսպես, խոշոր գնումներ իրականացնող փաստը գնահատող ցուցանիշը ընթացիկ եռամսյակում նվազել է 1,1 կետով` կազմելով 53,2 կետ։ Ֆինանսական իրավիճակի փոփոխությունը գնահատող ցուցանիշը նվազել է 1,8 կետով` հասնելով 31,2 կետը։

Տնային տնտեսությունների գնահատականների գծով ցուցանիշը երկրի ընդհանուր տնտեսական վիճակի համատեքստում աճել է 2,8 կետով` հասնելով 19–ի։

Բացի այդ, ապագա պայմանների ցուցանիշը չորրորդ եռամսյակում, 2013 թ.–ի երրորդ եռամսյակի համեմատ, նվազել է 2,1 կետով և կազմել 47,2 կետ։

Այս անկումը պայմանավորված է այս ցուցանիշի բոլոր երեք բաղկացուցիչների նվազմամբ։ Մասնավորապես` տնային տնտեսությունների խոշոր գնումների սպասումը գնահատող ցուցանիշը հաջորդ եռամսյակում նվազել է 1,2 կետով` կազմելով 52,6 կետ։

Ֆինանսական վիճակի փոփոխության սպասման ցուցանիշը հաջորդ եռամսյակում կազմել է 39,4 կետ` նվազելով 3,3 կետով։

Միաժամանակ ընտանեկան զբաղվածության փոփոխության սպասումները գնահատող ցուցանիշը հաջորդ եռամսյակում կազմել է 49,8 կետ` նվազելով 1,7 կետով։

Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

2005 թ.–ի սկզբից ՀՀ ԿԲ–ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում նախորդ ժամանակահատվածի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունը գնահատելու, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքները գնահատելու, հարցումների արդյունքների հիման վրա բաղադրիչ տնտեսական ցուցանիշները հաշվելու և հրապարակելու նպատակով։–0–