Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ կստեղծվի

21.10.2013, 14:43
Հայաստանում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ կստեղծվի։ Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, խորհրդի ստեղծման մասին հրամանագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երկուշաբթի։
Հայաստանում ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ կստեղծվի
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ կստեղծվի։ Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, խորհրդի ստեղծման մասին հրամանագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երկուշաբթի։

Ըստ հրամանագրի` խորհուրդը կգլխավորի ՀՀ նախագահի խորհրդական Արամ Գաբրիելյանը։ Կառույցի կազմում կընդգրկվեն ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներ Արամ Հարությունյանն ու Սերգո Կարապետյանը, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարարներ Տիգրան Հարությունյանն ու Պավել Սաֆարյանը, Սևանա լճի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ու «Հայկական արտահանման առաջխաղացման կենտրոն» ՓԲԸ–ի ներկայացուցիչ Էդվարդ Գևորգյանը։

Խորհրդին կարգադրված է մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

Վերջին գնահատականներով` Սևանա լճում ձկան պաշարների ընդհանուր ծավալը կազմում  է 80–90 տոննա։

«Սևանա լճի մակարդակի բարձրացումից հետո լճի ուսումնասիրությունը» գրքում հրապարակված ուսումնասիրության տվյալների համաձայն, որն անցկացվել է հայ և ռուս գիտնականների կողմից, 1983 թ.–ին լճում ձկան պաշարը կազմում էր ավելի քան 10.7 հազար տոննա, 2005 թ.–ին` 625 տոննա, 2006 թ.–ին` 253,6 տոննա, 2009 թ.–ին` 278,6 տոննա։ Սևանա լճում ձկնապաշարի ընդհանուր ծավալը, 2010 թ.–ի գնահատականներով, կազմում էր ավելի քան 300 տոննա։–0–