Հայաստանում հունվար-հունիս ամսիներին 5% տնտեսական ակտիվություն է գրանցվել. միայն հունիսի աճը կազմել է 12%
ԵՐԵՎԱՆ, 26 հոլիսի./ԱՌԿԱ/. 2021 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության 5% աճ է գրանցվել` 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն:
Ընդ որում, ընթացիկ տարվա հունիսին, 2020 թ. հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8%-ով, իսկ 2021 թ. մայիսի համեմատ՝ միանգամից 12%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2021 թ. հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1 036 519.7 մլն. դրամ՝ 2020 թ. հունվար-հունիսի համեմատ աճելով 2.1%–ով: Ընդ որում, 2021 թ. հունիսին, 2020-ի հունիսի համեմատ, ցուցանիշն աճել է 1.3%–ով, իսկ 2021 թ. հունիսին, 2021-ի մայիսի համեմատ, նվազել է 0.9%-ով:
2021 թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով աճ է գրանցվել բոլոր ոլորտներում: Շինարարության ծավալը 2021-ի հունվար-հունիսին, 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10.8%-ով և կազմել 125 599.2 մլն. դրամ: Ընդ որում, 2021-ի հունիսին, 2020-ի հունիսի համեմատ, աճը կազմել է 1.3%, իսկ 2021-ի հունիսին, 2021-ի մայիս նկատմամբ` 21.9%:–0–