Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար–հուլիսին ավելացել է 5,2%–ով, միայն հուլիսին աճը կազմել է 7,4%

26.08.2021, 13:54
Այս տարվա հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5,8%–ով, 2021թ.–ի հունիսի համեմատ` 7,4%–ով
Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար–հուլիսին ավելացել է 5,2%–ով, միայն հուլիսին աճը կազմել է 7,4%

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախնական տվյալներով, 2021թ.–ի հունվար–հուլիսին գրանցել է 5,2%–անոց աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ, այս տարվա հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5,8%–ով, 2021թ.–ի հունիսի համեմատ` 7,4%–ով։

Նախնական տվյալներով, 2021թ.–ի հունվար–հուլիսին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է մոտ 1 225 726,5մլն դրամ` 2020թ.–ի հունվար–հուլիսի համեմատ ավելանալով 2,1%–ով։ Միաժամանակ 2021թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, ցուցանիշն ավելացել է 1,7%–ով, 2021թ.–ի հունիսին մնացել է անփոփոխ։

2021թ.–ի հունվար–հուլիսի արդյունքում աճ է գրանցվել բոլոր ոլորտներում։ Շինարարության ծավալը 2021թ.–ի 7 ամսում, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 8,8%–ով և կազմել 160 599,8մլն դրամ։ Միաժամանակ 2021թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, աճը կազմել է 2,2%, 2021թ.–ի հուլիսին, 2021թ.–ի հունիսի համեմատ` 12,1։

Միաժամանակ ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի) 2021թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 1 025 624,7 մլն դրամ, ինչը 4,4%–ով ավել է 2020թ.–ի հունվար–հուլիսի ցուցանիշից։ Միաժամանակ 2021թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, ցուցանիշն աճել է 14,4%–ով, իսկ 2021թ.–ի հուլիսին, 2021թ.–ի հունիսի համեմատ` 3,3%–ով։

Վիճակագրական տվյալների համաձայն, ներքին առևտրաշրջանառությունը 2021թ.–ի հունվար–հուլիսին կազմել է 1 771 765,4մլն դրամ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,5%–ով։ Միաժամանակ 2021թ.–ի հուլիսին, 2020թ.–ի հուլիսի համեմատ, ցուցանիշը միանգամից ավելացել է 5,2%–ով, հուլիսին, 2021թ.–ի հունիսի համեմատ` 6,5%–ով։

Հայաստանի տնտեսության թվերն ու կանխատեսումները

Հայաստանի տնտեսական աճը 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։

ՀՀ ԿԲ–ն այս տարվա հունիսի կեսերին մինչև 4,6% բարելավեց երկրում տնտեսական աճի կանխատեսումը 2021թ.–ի արդյունքում։

ՀԲ–ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2021թ.–ին կաճի 3,4%–ով, 2022թ.–ին սպասվում է 4,3%–անոց աճ, 2023թ.–ին` 5,3%–անոց։ ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2021թ.–ին կավելանա 1%–ով։

S&P Global Ratings վարկանշային գործակալության գնահատմամբ, Հայաստանի ՀՆԱ–ի իրական աճը 2021թ.–ին կկազմի 2,5% և 2022–2023թթ.–ին`4,5% 2020թ.–ին 6,9%–անոց անկումից հետո։ Fitch Ratings վարկանշային գործակալությունն ակնկալում է Հայաստանի տնտեսության չափավոր վերականգնում 2021թ.–ին 3,2%–ով և 2022թ.–ին`4,0%–ով։–0–