Հայաստանում ծառայությունների ոլորտը հունվար-սեպտեմբերին աճել է 5,9 տոկոսով՝ գերազանցելով 2,4 տրլն. դրամը
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում ծառայությունների ոլորտի ծավալը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 2,444,300.9 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,9%-ով։ Այս մասին հայտնում է վիճակագրական կոմիտեն։
Ընդ որում 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 304 775,5 մլն դրամ, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճը՝ 11,6%, իսկ նույն տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 2,5% անկում։
Ծառայությունների ոլորտի ընդհանուր կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը (30.6%) բաժին է ընկնում ֆինանսական և ապահովագրական գործունեությանը. այս հատվածի ծավալն ինն ամսվա արդյունքներով կազմել է 747 925.9 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 22%-ով:
Տեղեկատվության և կապի ոլորտի ծավալը (մասնաբաժինը` 17,6%) կազմել է 430 645,3 մլն դրամ` 8,4% անկումով, տրանսպորտը (մասնաբաժինը` 11,6%)` 284,254,4 մլն դրամ (անկումը` 13,4%), բնակեցման և սննդի կազմակերպումը (մասնաբաժինը` 10,6%) - 257 681.8 մլն դրամ (աճը՝ 8,2%), իսկ մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը (մասնաբաժինը՝ 9,2%)՝ 224,784,5 մլն դրամ (աճը՝ 10,3%)։
Մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության ոլորտը (մասնաբաժինը` 4,9%) աճել է 14%-ով և կազմել 119,502,8 մլն դրամ, իսկ բնակչության առողջության և սոցիալական ապահովության ոլորտը (մասնաբաժինը` 4,7%) աճել է 8%-ով և կազմել 115,587,3 մլն դրամ: Անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտը (մասնաբաժինը` 4,1%) աճել է 12,9%-ով՝ կազմելով 99,454,9 մլն դրամ, ադմինիստրատիվ և օժանդակ գործունեությունը (մասնաբաժինը` 3,4%) - աճել է 6,7%-ով՝ կազմելով 83,918,1 մլն դրամ, իսկ կրթությունը (մասնաբաժինը` 2,4%)` 4,9%-ով՝ կազմելով 59,067,5 մլն դրամ: