Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանի կառավարությունն ազգային բրենդի մշակմանը 62 մլն դրամ կհատկացնի

20.02.2014, 17:08
Հայաստանի կառավարությունն ազգային բրենդի  մշակմանը 62 մլն դրամ կուղղի, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Հայաստանի կառավարությունն ազգային բրենդի մշակմանը 62 մլն դրամ կհատկացնի
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն ազգային բրենդի  մշակմանը 62 մլն դրամ կուղղի, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Ըստ նրա` այսօր կառավարության որոշման համաձայն` միջոցները կուղղվեն ազգային բրենդի մշակմանը, համաշխարհային շուկայում դրա ներկայացմանը և խթանման ծրագրին։

«Մենք նաև պայմանավորվածություն ունենք USAID–ի հետ, որը դոնորային օժանդակություն կցուցաբերի»,– ասաց Ավանեսյանը։

Ծրագրի իրագործման համար Էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի  հետ կկնքի դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը` 225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով: -0-