Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում 662 բարձրաստիճան պաշտոնյայից 21–ը չեն ներկայացրել 2012 թ.–ի հարկային հայտարարագրերը

21.02.2014, 17:14
Հայաստանում 662 բարձրաստիճան պաշտոնյայից միայն 21–ը չի ներկայացնել իր հարկային հայտարարագրերը նախորդ տարվա արդյունքում` նման կերպով խախտելով օրենքը, ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։
Հայաստանում 662 բարձրաստիճան պաշտոնյայից 21–ը չեն ներկայացրել 2012 թ.–ի հարկային հայտարարագրերը
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 662 բարձրաստիճան պաշտոնյայից միայն 21–ը չի ներկայացնել իր հարկային հայտարարագրերը նախորդ տարվա արդյունքում` նման կերպով խախտելով օրենքը, ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։

««Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ամեն տարի մինչև փետրվարի 15–ը ներկայացնեն նախորդ տարվա իրենց հարկային հայտարարագրերը»,-  ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսում` ներկայացնելով «Բաց կառավարման գործընկերություն» ծրագրի իրականացման մոնիտորինգի արդյունքները։

2011 թ.–ի մայիսին ՀՀ խորհրդարանը ընդունել է «Հանրային ծառայության մասին օրենքը» և դրան հարակից օրենքները, որոնք Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ստեղծում են նախատեսում։ Ըստ օրենքի` պաշտոնյաները պարտավոր են ներկայացրել իրենց, այդ թվում նաև իրենց ընտանիքի անդամների եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը։

Համեմատության համար Մելիքյանը տեղեկացրեց, որ 2013 թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ իր հայտարարագրերը Էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 660 բարձրաստիճան պաշտոնյայից 338–ը։

Սակայն Կոմիտեի ղեկավարը կասկած է հայտնել հայտարարագրերում ներկայացված տեղեկատվության հավաստիության հարցում։ «Այս անձանցից ոմանք, դատելով ԶԼՄ–ների հրապարակումներից և հասարակության գնահատականից, բավականին ապահովված մարդիկ են, սակայն ներկայացնում են բավականին համեստ տվյալներ իրենց եկամուտների մասին», – պարզաբանել է նա։

Կոմիտեի փաստաբան Օլգա Սաֆարյանն իր հեթին ոչ բավարար է որակել տեղեկատվության հասանելիության մակարդակը, որը ստացվում է Հայաստանի համապատասխան պետական մարմիններից։

«Մենք մի շարք հարցումներ ենք ուղարկել հանրապետության պետական գերատեսչություններ, և դրանց գրեթե մեկ երրորդին ոչ մի պատասխան չենք ստացել», – ասել է նա։

Այս ամենի կապակցությամբ Կոմիտեի ներկայացուցիչները կոչ են արել պետական մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց գերատեսչությունների կայքերում տեղադրված տեղեկատվության թափանցիկության և հասանելիության բարձրացման վրա, իսկ պետական պաշտոնյաներին` լինել ավելի բարեխիղճ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։

«Բաց կառավարման գործընկերությունը» ստեղծվել է 2011 թ.–ին ութ երկրների (ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Ֆիլիպիններ և ՀԱՀ) նախաձեռնությամբ, ծրագրին արդեն միացել է ավելի քան 60 երկիր։ Հայաստանը «Բաց կառավարման գործընկերության» անդամ է 2011 թ.–ի նոյեմբերից։

Նախաձեռնության հռչակագրի համաձայն` ծրագրի նպատակն է բարձրացնել կառավարողների գործունեության թափանցիկությունը, խթանել հասարակության մասնակցությունը հասարակական կյանքի կառավարման գործում, ունենալ ավելի թափանցիկ և պատասխանատու իշխանություն։–0–