Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀԷՑ–ը 6,3 մլրդ դրամ կուղղի Երևանի Կենտրոնի ներդրումային ծրագրերին

04.09.2024, 21:54
Բոլոր ենթակայանները կփոխարինվեն և բոլորի մեջ լրացուցիչ մալուխային գծեր կանցկացվեն
ՀԷՑ–ը 6,3 մլրդ դրամ կուղղի Երևանի Կենտրոնի ներդրումային ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Ներկայում առավել միջոցներ ուղղված են Երևանի, մասնավորապես՝ Կենտրոնի ներդրումային ծրագրերում, որն իրականացվելու է այս և հաջորդ տարի ու կազմելու է 6,3 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

«Երևանի քաղաքապետարանի անձնակազմի և մյուս վարչական օրգանների հետ ամենօրյա քննարկման առարկա է մեր ծրագրերի իրականացումը։ Դուք շատ կարճ ժամանակ հետո ականատես կլինեք իրականացվող աշխատանքների ծավալին»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ բոլոր ենթակայանները կփոխարինվեն և բոլորի մեջ լրացուցիչ մալուխային գծեր կանցկացվեն։

«Ընթացքի մեջ է գտնվում 11 ուղղության շինարարական աշխատանքների փաստաթղթավորում։ Մոտ 10 օրից ականատես կլինեք ամբողջ Երևանի Կենտրոնում նոր մալուխագծերի փոխարինման աշխատանքներին»,- հայտարերեց նա։

Հարությունյանի խոսքով՝ այն ենթակայանները, որոնք գտնվում են հինգ հարկանի՝ ոչ նորակառույց շենքերի նկուղային կամ առաջին հարկերում, բոլորը հանվելու, վերակառուցվելու են, լինելու են երկհարկանի ստանդարտ տիպային կառույցներ։

«Դա գործնականում կապահովվի 98% հուսալիություն»,- հավաստիացրեց նա։

Հարությունյանի համոզմամբ՝ նախատեսվում է մի քանի տարվա ընթացքում Երևանի Կենտրոնում ունենալ պահանջարկին համապատասխան որակով էլեկտրաէներգիայի մատակարարում։

«Բոլորս պիտի հասկանանք, որ դա պահանջելու է մեծ աշխատանք։ Մեր բակերում, փողոցներում ունենալու ենք անհարմարություններ»,- հավելեց ՀԷՑ տնօրենը։ 

Երևանի Կենտրոնում հետագա տարիներին իրականացվելիք ծրագրերը ներկայացնելիս Հարությունյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ներդրումային ծրագիրը կազմում է 540 միլիարդ դրամ։