Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը կարող է 6-ից 7 տարի տևել
03.05.2012,
09:39
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը կարող է 6-ից 7 տարի տևել, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը կարող է 6-ից 7 տարի տևել, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ծրագրի արժեքը կազմում է 1,5 մլրդ դրամ: Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Ասիական զարգացման բանկի միջև 500 միլիոն դոլարի ֆինանսական համաձայնագիրն արդեն ստորագրվել է:
«Դա որակապես նոր ճանապարհ կլինի, որը դեռ Հայաստանում չի եղել: Այն կկառուցվի փուլ առ փուլ: Հնարավոր է՝ կառուցումը 6-7 տարի տևի»,- ասել է վարչապետը:
Ապրիլի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի երեք հատվածների վերակառուցման տենդերի արդյունքները, և հաղթող է ճանաչվել իսպանական Corsan Corvian Construccion SA ընկերությունը:--0-