Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը 6 ամսում ստացել է 8,2մլն դոլարի ավելի քան 543 տոննա մարդասիրական օգնություն

09.08.2023, 12:59
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մարդասիրական օգնության տեսքով հանրապետությունը ստացել է 25 331,6 մլն դրամի (53,170,2 հազար դոլար) 851,8 տոննա մարդասիրական բեռ
Հայաստանը 6 ամսում ստացել է 8,2մլն դոլարի ավելի քան 543 տոննա մարդասիրական օգնություն
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./ԱՌԿԱ/. 2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանը ստացել է 3,209,2 մլն դրամի ($8,212,1 հազար դոլար) 543,8 տոննա մարդասիրական օգնությունչափով։ Այս մասին հայտնում է Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մարդասիրական օգնության տեսքով հանրապետությունը ստացել է 25 331,6 մլն դրամի (53,170,2 հազար դոլար) 851,8 տոննա մարդասիրական բեռ։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ծավալով առաջին եռյակում Ֆրանսիան է (973,0 հազար դոլար, մասնաբաժինը ընդհանուր ծավալում կազմում է 11,9 տոկոս, 2022թ.–ի հունվար–հունիսի համեմատ անկումը կազմում է 3%), Չինաստանը (963,0 հազար դոլար, մասնաբաժինը` 11,7%, անկումը` 26,9%) և ԱՄՆ-ն (962,6 հազար դոլար, մասնաբաժինը` 11,7%, անկումը` 94%):

Որպես մարդասիրական օգնություն, Հայաստանն ամենից շատ ստացել է ցամաքային, օդային և ջրային տրանսպորտ (131,7 տոննա, 352,7 հազար դոլարի)։ Մարդասիրական օգնության ծավալով երկրորդ տեղում են պլաստմասսան և դրանցից պատրաստված իրերը, կաուչուկը և ռետինե իրերը (130,7 տոննա 331,9 հազար դոլար), երրորդը տեքստիլ ապրանքներն են (66,2 տոննա, 1 248,2 հազար դոլար)։-0-