Հայաստանում անօդաչու սարքերի ստեղծումը հեռանկարային ուղղություն է. Պողոսյան
20.04.2012,
17:12
Հայաստանում անօդաչու սարքի ստեղծումը հեռանկարային ուղղություն է, կարծում է «Միավորված ավիատրանսպորտային կորպորացիայի» նախագահ Միխայիլ Պողոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անօդաչու սարքի ստեղծումը հեռանկարային ուղղություն է, կարծում է «Միավորված ավիատրանսպորտային կորպորացիայի» նախագահ Միխայիլ Պողոսյանը:
«Ես այս խնդիրը մանրամասն չեմ ուսումնասիրել և պատրաստ չեմ որևէ գնահատական տալ: Սակայն անօդաչու սարքեր ստեղծելու ուղղվածությունը հեռանկարային է, և կարծում եմ, որ եթե կա որևէ տեսակի ռազմավարության զարգացման ձևավորման և զարգացման միտում, ապա կա նաև այդ ուղղությամբ աշխատելու իմաստ»,- ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հարցին:
Միաժամանակ նա նշեց, որ ծանոթ չէ հայկական անօդաչու սարքերի արտադրության զարգացման ռազմավարությանը:
«Որևէ առանձին սարքի ստեղծումը մեծ հեռանկարներ չի տալիս. պետք է երկարաժամկետ շարք թողարկել: Միայն այդ դեպքում կարելի է հաջողության հասնել»,- ընդգծել է նա:
Հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերն առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ:
Օդային հետախուզություն ապահովող անօդաչու սարքերի պատրաստման համար մի քանի տարի է պահանջվել:--0—