Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանից պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը հունվար–փետրվարին կազմել է 7,5 հազար տոննա. Գյուղնախարարություն

05.03.2014, 14:54
Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը 2014 թ.–ի առաջին երկու ամսվա ընթացքում կազմել է 7,5 հազար տոննա, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։
Հայաստանից պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը հունվար–փետրվարին կազմել է 7,5 հազար տոննա. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալը 2014 թ.–ի առաջին երկու ամսվա ընթացքում կազմել է 7,5 հազար տոննա, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։

«Այս ցուցանիշը գրեթե երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները», – ավելացրել է նա։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Մակարյանը տեղեկացրել է, որ արտահանման առավելագույն ծավալը ավանդաբար բաժին է հասնում Ռուսաստանին, Վրաստանին, Իրաքին և ԱՄԷ–ին։

Միաժամանակ Մակարյանը հիշեցրել է, որ 2013 թ.–ին Հայաստանից թարմ պտուղ–բանջարեղենի արտահանման համախառն ծավալը կազմել է 64,5 հազար տոննա` կրկնակի գերազանցելով 2012 թ.–ի ցուցանիշները։

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահին նախարարությունը տվյալներ է հավաքում պտուղ–բանջարեղենի ծավալների մասին, որոնք կարող են այս տարի գնել վերամշակող ձեռնարկությունները։ Նա ավելացրել է, որ վերջնական տվյալները պատրաստ կլինեն մարտի 20–ին։

ՀՀ գյուղնախարարության տվյալներով` 2013 թ.–ին ծիրանի արտահանման ծավալի առավելագույն աճ է գրանցվել (23 հազար տոննա` 2012 թ.–ի 12 հազարի փոխարեն)։ Հանրապետությունից արտահանվել է նաև 6,8 հազար տոննա խաղող, 980 տոննա դեղձ, 633 տոննա խնձոր, 610 տոննա բալ և 27 հազար տոննա բանջարեղեն (որոնցից 20,5 հազար տոննան բաժին է հասել կարտոֆիլին)։–0–